Իրաքում ծանր վիրավորվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը

13:13 • 20.01.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լրջորեն վիրավորվել է Իրաքի հյուսիս-արևմուտքում օդային հարվածների ժամանակ, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

2014 թվականի դեկտեմբերին Ալժիրում սպանվել է նույն տարվա սեպտեմբերին ֆրանսիացի պատանդ Էրվե Գուրդելին սպանած ահաբեկչական խմբավորման առաջնորդը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները պահանջում են 72 ժամվա ընթացքում իրենց տրամադրել 200 միլիոն դոլար փրկագին՝ երկու ճապոնացի պատանդների համար: