Հարավային Կորեայի ակտիվիստները Հս. Կորեա են ուղարկել «Հարցազրույց» ֆիլմի սկավառակներով փուչիկներ
Հարավային Կորեայի ակտիվիստները փուչիկներ են բաց թողել դեպի Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Ընի սպանության մասին «Հարցազրույցը» ֆիլմի կրկնօրինակներով, գրում է gazeta.ru-ն:
Հյուսիսային Կորեայի իշխանություններն արդեն զգուշացրել են ակտիվիստներից մեկին՝ Պարկ Սանգ- Հակին, որ նա «կվճարի իր արյունալի հանցագործությունների համար» այն դեպքում, եթե ֆիլմի կրկնօրինակները հատեն սահմանը:
Ակտիվիստը, իր հերթին, հայտարարել է, որ 10 հազար փուչիկ արդեն բաց է թողնվել և որ նա պատրաստ է «դեմառդեմ հանդիպել սպառնալիքին»:
Հարավային Կորեայի բնակիչները դիմել են նման գործողությունների Սեուլի հետ երկխոսություն հաստատելու Փհենյանի մերժմանն ի պատասխան:
Իր մտադրության մասին ակտիվիստը հայտնել էր դեռևս 2014 թվականի դեկտեմբերին:










