Լատվիայում արգելել են աշխատավայրերում ռուսերեն խոսել
Լատվիայում արգելել են աշխատավայրերում ռուսերեն խոսել, հաղորդում է Vesti.lv-ն: Լատվիայի պետական լեզվի կենտրոնը դիմել է երկրի բնակիչներին՝ նշելով, որ աշխատավայրերում պետք է խոսել միայն լատիշերեն:
«Անթույլատրելի է, որ աշխատակիցները, իրականացնելով ծառայողական և մասնագիտական պարտականություններ, իրար հետ շփվեն օտար լեզվով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իշխանությունների կարծիքով՝ ռուսերեն խոսակցությունները սպառնում են լատիշերենին և անհարգալից վերաբերմունք են դրսևորում լատվիացիների նկատմամբ:
Կենտրոնում նշել են, որ բազմաթիվ բողոքներ են ստացել առ այն, որ ոչ պաշտոնական խոսակցություններում բնակիչները հաճախ իրար հետ շփվում են օտար լեզվով, առավելապես՝ ռուսերենով:
«Չմոռանանք, որ Լատվիան աշխարհում միակ վայրն է, որտեղ կարող է երաշխավորվել լատիշերենի գոյությունը և զարգացումը, իսկ երկրի տարածքում դրա օգտագործման ոլորտի նեղացումը՝ որպես պետական լեզվի, հարկավոր է համարել դրա կարգավիճակի համար վտանգ: Այդ պատճառով կոչ ենք անում գործատուին քննարկել աշխատակիցների հետ պետական լեզվի օգտագործման նշանակությունը մասնագիտական պարտականությունների իրականացման ժամանակ»,- ասել են Պետական լեզվի կենտրոնում:










