Մոսկվայում 2 տղամարդ փորձել է սուրբ ջրով «վերակենդանացնել» Լենինին (տեսանյութ)

11:36 • 20.01.15

Մոսկվայում ոստիկանները 2 տղամարդու են ձերբակալել, ովքեր սուրբ ջուր են լցրել քաղաքի կենտրոնական Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի դռների վրա։

 

Խոսքը «Կապույտ հեծյալ» շարժման մասնակիցներ Օլեգ Բասովի և Եվգենի Ավիլովի մասին է, ովքեր անցկացրել են «Դևին վտարողները։ Դամբարանի պղծում» փերֆորմանսը, գրում է newsru.com-ը։

 

Ակցիայի ընթացքում, որն իրավապահ մարմինների աշխատակիցների միջամտությամբ տևել է մոտ 15 վայրկյան, ակտիվիստները բղավել են. «Վե՛ր կաց և գնա»։

 

Բասովը և Ավիլովը փորձել են «վերակենդանացնել» Լենինին հունվարի 19-ին, երբ ուղղափառները տոնել են Մկրտությունը։