Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է անվանել

17:02 • 20.01.15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միշել Պլատինիին խոստովանել է, որ, լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հիացել է ՈՒԵՖԱ-ի ներկայիս ղեկավարի խաղով։

 

Ֆրանսիայի հավաքականի լեգենդի բարձունքին հասնել Լուկաշենկոյին խանգարել է վնասվածքը, գրում է newsru.com-ը։

 

«Հիանում էի Ձեր՝ դաշտի ընկալումով, Ձեր խաղով։ Ասում եմ դա՝ որպես ժամանակին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ես սկսել եմ հենց ֆուտբոլից, այդ պատճառով էլ ուշադիր հետևել եմ Ձեր խաղին։ Այժմ ես Ձեզ գիտեմ որպես ֆուտբոլի առաջատար մասնագետներից մեկը։ Մենք միշտ էլ աջակցել ենք և կշարունակենք աջակցել Ձեր նոր աշխատանքներին, քանի որ դրանք ուղղված են ֆուտբոլի զարգացմանը»,- ասել է Լուկաշենկոն։

 

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավար Միշել Պլատինին Բելառուս է ժամանել աշխատանքային այցով՝ 2016-ին այդ երկրում աղջիկների ֆուտբոլի Եվրոպական պատանեկան առաջնության անցկացման կապակցությամբ։