Մալայզիայում 1.4 մլն դոլար արժողությամբ թմրանյութերի խմբաքանակ է առգրավվել

15:38 • 20.01.15

Մալայզիայի մաքսայինները 1,4 մլն դոլար արժողությամբ թմրանյութերի խմբաքանակ են առգրավել, հաղորդում է ТАСС գործակալությունը։

 

Սաբահ շրջանի մաքսային աշխատակիցներն առգրավել են մետամֆետամինի վերջին տարիների ամենամեծ խմբաքանակը։

 

26 կգ քաշով սինթետիկ թմրամիջոցները ենթակա են եղել դեպի Տավաու քաղաք առաքման։

 

Փաթեթը ստանալուց անմիջապես հետո տեղի 56-ամյա և 54-ամյա 2 բնակիչ ձերբակալվել է։

 

Առգրավված մետամֆետամինի արժեքը «սև շուկայում» կարող էր կազմել շուրջ 1.4 միլիոն դոլար։