Թուրքիայում Դինքին նվիրված երթի մասնակիցների ուղղությամբ փորձել են կրակել

11:08 • 20.01.15

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մալաթիայում անցկացված հիշատակի արարողության ընթացքում մի երիտասարդ հավաքվածների ուղղությամբ զենք է պարզել:

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, երիտասարդը վնասազերծվել է մինչ կրակելը:

 

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթի մասնակիցները՝ մոտ 100 հոգի, ձեռքերին լրագրողի նկարն ու մեխակներ են բռնել և քայլել նրա ապրած թաղամասում:

 

Սակայն ինքնությունը չպարզված անձը հանել է զենքն ու պարզել խմբի ուղղությամբ: Այդ պահին երթը հսկող ոստիկաններն անձին վնասազերծել են։

 

Անձը ձերբակալվել է ու հեռացվել տարածքից: