Եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի, Հայաստանից քիչ-քիչ կհեռացվեն Հոկտեմբերյանը, Գյումրին, Շիրակը. Նորատ Տեր-Գրիգորյանց. 168.am

15:22 • 20.01.15

168.am-ը ներկայացնում է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ հարցազրույց:

 

- Հայաստանյան մի խումբ փորձագետներ, գյումրեցիներ բարձրացնում են ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության հարցը, քանի որ ռազմաբազան, նրանց հավաստիացումներով, չի ծառայում  Հայաստանի շահերին, չի ապահովում ՀՀ անվտանգությունը, չի միջամտում ԼՂ հակամարտությանը, իսկ Թուրքիայի կողմից չկա ռազմական ագրեսիա: Ինչո՞վ եք Դուք բացատրում դրանց տեղակայման անհրաժեշտությունը:


– Գյումրիում ասվում է այն ամենը, ինչ պետք է մեր թշնամուն` Ադրբեջանին,  Թուրքիային և ԱՄՆ-ին: Այս հրեշավոր հանցագործությունը նրանց համար ամենահարմար առիթն է, ոչինչ այնպես չէր հուսահատեցնի մարդկանց, որ նրանք սկսեին պահանջել ռուսական ռազմաբազաների դուրսբերումը Գյումրիից:  Ես Ձեզ արդեն պատմեցի, թե ինչ է բազան, և ինչին է այն ծառայում: Ես այս մասին խոսում եմ վստահությամբ, քանի որ մասնակցել եմ այդ բազայի ձևավորման գործին:  Դեռ տարիներ առաջ Տեր-Պետրոսյանին ասացի, որ եթե դիվիզիան չմնա Գյումրիում, Թուրքիան կոչնչացնի Հայաստանը, քանի որ Հայաստանն այդ ժամանակ չուներ նորմալ ձևավորված բանակ, երկիր, ղեկավարություն, սահմանապահներ,  որոշակի ռեզերվներ չկային, գումար, զենք-զինամթերք չկար այն ժամանակ: Հիմա, բնականաբար, Հայաստանն ունի  անհրաժեշտ սպառազինությունը, սակայն այսօր իրավիճակն այլ է, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ինչը ենթադրում է` եթե որևէ երկիր հարձակվի Հայաստանի վրա, ՀԱՊԿ-ն, հատկապես՝ Ռուսաստանը, դա կդիտարկի՝ հարձակում իր վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս՝ ելույթ ունենալով անվտանգության խնդիրների շուրջ՝ նշեց, որ  Ռուսաստանի միջուկային զենքը նախատեսված է ոչ միայն ՌԴ, այլև ՀԱՊԿ անդամ-երկրների պաշտպանության համար: Այսինքն` Հայաստանն ունի միջուկային զենք: Թուրքիան,  որը մեկուկես միլիոն հայ ոչնչացրեց, այդ թվում՝ իմ ծնողներին Կարսից, Էրզրումից, Տարոնից, և ինձ անվանեցին Նորատ՝ որպես Տարոն անվան հակառակ անուն, մենք նրանց կոկորդին ենք մնացել: Նրանք կցանկանան մեզ ոչնչացնել   առաջին իսկ հնարավորության դեպքում: Թող հանեն, եթե շատ են ցանկանում, բայց ի՞նչ դրանից, ո՞վ հայերին կպաշտպանի: Եթե նաև այդ ռազմաբազան հանվի, այնտեղ հինգ տարի անց  մարդ չի մնա և ոչ այն պատճառով, որ այնտեղ աշխատատեղեր չեն մնա, այլ այն պատճառով, որ կմեծանա Թուրքիայի կողմից սահմանը հատելու սպառնալիքը: Եթե հեռանա այդ բազան, Հայաստանից քիչ-քիչ կհեռանա Հոկտեմբերյանը, Գյումրին, Շիրակը, իսկ այդ դեպքում հայերին այնտեղ անելիք չի մնալու:


Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։