Կլինի ռուսաստանյան դատավարություն, ՌԴ օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է. Դ. Պեսկովը՝ Գյումրիի սպանդի մասին
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, հետագա զարգացումների, սպանության գործով մեղադրյալ զինվորականի հետագա դատավարության շուրջ ՌԴ իշխանությունների դիրքորոշման եւ այլ հարցերի մասին:
-Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վ. Պուտինըվստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններըկկատարվեն սեղմ ժամկետներում և մեղավորները օրենքով նախատեսված պատիժկստանան: Խնդրում եմ պարզաբանել, որ երկրի օրենքի մասին է խոսում ՌԴնախագահ Վ. Պուտինը:
Պեսկով. Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն, և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:
- Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը ևս մեկանգամ ցավակցություն է հայտնել սպանվածների հարազատներին և ամբողջ հայժողովրդին Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Խնդրումենք հստակեցնել, ե՞րբ է Վ. Պուտինը առաջին անգամ իր ցավակցությունը հայտնելհայ ժողովրդին:
Պեսկով. Հենց հանցագործության օրը, ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը և Պաշտպանության նախարար Ս. Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել իրենց հայ կոլեգաների հետ և նրանք ՌԴ ամբողջ ղեկավար կազմի անունից՝ այդ թվում և Վլադիմիր Պուտինի, իրենց ցավակցությունն են հայտնել հայ գործընկերներին և ամբողջ հայ ժողովրդին:
- Խնդրում ենք մեկնաբանել՝ քննարկվել են արդյո՞ք հեռախոսազրույցի ընթացքումԳյումրիում և Երևանում կայացած բողոքի ակցիաները, մասնավորապես,մասսայական սպանության գործով կասկածյալ ՌԴ բանակի զինծառայողՎ.Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին հանձնելու մասինցուցարարների պահանջը:
Պեսկով. Ես ստույգ չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ չեմ տիրապետում տեղեկատվությանն ամբողջապես, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բողոքի ակցիաներ կարող են քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում:
Մանրամասն՝ այստեղ:










