Հռոմի պապը հայտարարել է, որ որոշվում է Դալայ-լամայի հետ հանդիպման ամսաթիվը
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս պապը և տիբեթյան բուդդիզմի հոգևոր առաջնորդ 14-րդ Դալայ-լամա Թենզին Գյացոն որոշում են հանդիպման ամսաթիվը, հայտնել է Հռոմի պապը, փոխանցում է РИА Новости-ն։
Ֆրանցիսկոսը հերքել է այն ենթադրությունները, որ դեկտեմբերին հրաժարվել է Դալայ-լամայի հետ հանդիպումից ՝ Չինաստանից վախենալու պատճառով։ «Որոշ թերթեր հայտնել են, որ ես չեմ հանդիպել նրա հետ, քանի որ վախենում եմ Չինաստանից։ Դա ճիշտ չէ»,- հայտարարել է Պապը։
Հռոմի պապը հայտնել է, որ Դալայ-լաման որոշ ժամանակ առաջ դիմել է իրեն, և նշել է, որ հանդիպման ամսաթիվը նշանակվել է, սակայն ոչ հիմա, իրենք կապի մեջ են։
«Չինաստանի քաղաքացիները հարգալից են, մենք նույնպես։ Մենք գործերն անում ենք քայլ առ քայլ»,- ասել է Ֆրանցիսկոսը։










