Մա՛հ Ֆրանսիային. մահմեդական աշխարհը ցասման մեջ է ֆրանսիական Charlie Hebdo-ի ծաղրանկարների պատճառով (լուսանկարներ)
Մահմեդական աշխարհը հայտնվել է քաոսային իրավիճակում. հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ, բողոքի ակցիաներ կազմակերպում, այրում Ֆրանսիայի պետական դրոշը` այդկերպ ցուցադրելով իրենց վրդովմունքը ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի նկատմամբ:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Մուհամեդ մարգարեի վերաբերյալ վիրավորական ծաղրանկարներ հրապարակող թերթի դեմ բողոքողները լայնամասշտաբ ցույցեր են կազմակերպել Պակիստանում, Իրանում, Չեչնիայում, ինչպես նաև՝ ասիական, աֆրիկյան ու մերձավորարևելյան երկրներում:

Պակիստանում ու Իրանում կատաղած ցուցարարներն այրել են Ֆրանսիայի դրոշն ու բղավել «Մա՛հ Ֆրանսիային», «Ձեռքերդ հեռո՛ւ սիրելի մարգարեից»: Աղբյուրը մանրամասնում է, որ ամբողջ աշխարհում նմանատիպ ցույցերի է մասնակցել 7 մլն մարդ:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo թերթի փարիզյան գրասենյակի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ։


















