ՀՀԿ խմբակցությունը ցավակցել է փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ

14:44 • 20.01.15

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ:


«Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց  բոլորիս սրտերում:


Այս օրերին մեր ժողովուրդը իր արդարացի պահանջի իրականացման համար դրսևորեց միասնականություն և հաստատակամություն:


ՀՀԿ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի ոճրագործության մեղավորները ենթարկվեն  խստագույն պատժի»,–ասվում է ցավակցական ուղերձում: