Կաթոլիկները չպետք է ճագարների նմանվեն սերունդ տալու արագության հարցում. Հռոմի պապ

10:50 • 20.01.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարել է ընտանիքի պլանավորման իրավունքը՝ նշելով, որ «բարի կաթոլիկները» չպետք է ճագարների նմանվեն սերունդ տալու արագության հարցում, գրում է korrespondent.net-ը:

 

Վերադառնալով Վատիկան՝ կաթոլիկների առաջնորդը հայտարարել է լրագրողներին, որ իր Եկեղեցին պաշտպանում է սերունդ ունենալու վերաբերյալ ծնողների պատասխանատու վերաբերմունքը՝ ասելով, որ ժողովրդագրագետներն օպտիմալ են համարում երեք երեխայով ընտանիքը:

 

Ֆրանցիսկոս պապն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ հակաբեղմնավորումը և ԼԳՏԲ-ի՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները, իր կարծիքով, Արևմուտքի կողմից պարտադրվում են զարգացող երկրներին:

 

Ասիա շրջագայության ընթացքում Հռոմի պապը պաշտպանել է պահպանողական կաթոլիկական թեզը՝ «արհեստական» հակաբեղմնավորման միջոցների անթույլատրելիության մասին: