Ռուսաստանն ու Իրանը ռազմական համագործակցության մասին պայմանագիր են կնքել

15:44 • 20.01.15

Ռուսաստանը և Իրանը ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, փաստաթղթերում իրենց ստորագրություններ են դրել ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Հոսեյն Դեհքանը, փոխանցում է РИА Новости-ն։

 

ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին տարիներին ռուս-իրանական կապերը ռազմական գերատեսչությունների գծով աստիճանաբար զարգանում են։

 

«Այդ հարաբերությունների ամրապնդման գործում էական քայլ է այսօր ստորագրված համաձայնագիրը։ Ստեղծվել է ռազմական ոլորտում փոխգործակցության տեսական հիմք»,- ասել է Շոյգուն։

 

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն ժամանել է Թեհրան՝ իրանցի գործընկեր գեներալ Հոսեյն Դեհքանի հետ հանդիպելու։