Գյումրին հրաժեշտ է տալիս Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամին՝ փոքրիկ Սերյոժային (ուղիղ)

14:02 • 20.01.15

Ողջ հայ ժողովուրդը՝ հայաստանաբնակ ու սփյուռքում բնակվող, սգում է Ավետիսյանների ընտանիքի կորուստը։

Նշենք, որ երեկ երեկոյան մահացավ Ավետիսյան ընտանիքի վերջին զարմը՝ Սերյոժա Ավետիսյանը, որ մեկ շաբաթ շարունակ գտնվում էր հիվանդանոցում ու այդ ընթացքում ենթարկվեց երկու վիրահատության։