Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 19-ի համեմատ ցածր է մեկ սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 19-ի համեմատ ցածր է մնում մեկ սանտիմետրով:
«Արմենպրես»-ին Գավառի «Օրհուս» բնապահպանական-տեղեկատվական կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը ասել է, այս տարվա հունվարի 19-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 14 սանտիմետր բարձրության վրա:
Նախորդ տարվա նույն օրն այն գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 15 սանտիմետր բարձրության վրա:
Սևան թափվող գետերը դեռևս գտնվում են սակավաջուր հոսքի մեջ, այնպես որ լճի մակարդակի բարձրացում կամ դրական հաշվեկշռի ընթացք կարելի է ակնկալել միայն գարնան ամիսներին:










