Օբաման մտադիր չէ մայիսին այցելել Մոսկվա. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

13:41 • 20.01.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս չի պլանավորում մայիսին այցելել Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար, հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ես ոչինչ այդ մասին չեմ լսել։ Ոչ մի մտադրություն չկա, որքանով ես գիտեմ»,- ասել է դեսպանը։