Այս փուլում խնդիր կա դրված, որ երկու երկրների քննչական մարմինները կարողանան լիարժեք քննություն իրականացնել. Սոնա Տռուզյան

20:34 • 20.01.15

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային քննարկումը ՌԴ 102-րդ ռազմաբազայում այսօր տևել է շուրջ 3 ժամ, որից հետո, ինչպես տեղեկացնում է Galla.am-ը, պարզաբանումներ է տվել քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:

 

«Կողմերը ձեռք են բերել հստակ պայմանավորվածություններ՝ կարևորելով, որպեսզի այս գործում բոլոր հանգամանքները բացահայտվեն, պարզվեն, քանի որ քրեական գործում կան նաև առանձնահատկություններ, երկու երկրների իրավազորության ներքո գտնվող քրեական գործերը շատ կարևոր են, որպեսզի պատշաճ կարգով ձեռք բերվեն նաև ապացույցները և քայլեր ձեռնարկվեն բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ լուրջ աշխատանքներ կան անելու, և որպեսզի կարողանանք հանրությանը հուզող բոլոր հարցադրումներին տալ պատշաճ տեղեկատվություն, այսօր երկու երկրների քննչական կոմիտեների ղեկավարները որոշել են համատեղ և փոխգործակցված գործողություններ իրականացնել»,-նշել է Տռուզյանը՝ հավելելով. «Հանձնման ընթացակարգը բոլորովին այլ ընթացակարգ է: Այս փուլում խնդիր կա դրված, որ երկու երկրների քննչական մարմինները կարողանան լիարժեք քննություն իրականացնել: Քրեական գործի շահերից բխող որոշում, և պայմանավորվածություն է այսօր ձեռք բերվել, որպեսզի և մեր իրավապահ մարմինները կարողանան լիարժեք գործի քննություն իրականացնել, և ռուսական կողմինը»:


Մանրամասն՝ այստեղ: