ԻԼԻՊ-ի ոստիկանները 90 հարվածի են դատապարտել երաժիշտներին «ոչ իսլամական» էլեկտրոնային գործիքներով նվագելու համար (լուսանկարներ)
«Իսլամական պետության» կրոնական ոստիկանությունը ծեծել է երաժիշտներին և կոտրել նրանց երաժշտական գործիքները` որպես պատիժ «ոչ իսլամական» ստեղնաշարերի վրա նվագելու համար:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` տղամարդկանց հրապարակավ փայտե ձողերով հարվածներ են հասցրել մեջքին ու ոտքերին: Նման որոշում է կայացվել, երբ ԻԼԻՊ-ի մոլեռանդ իսլամական ուժերը նրանց էլեկտրոնային ստեղնաշարային գործիքները վիրավորական են համարել մուսուլմանների համար:
Լուսանկարներից մեկը պատկերում է, թե ինչպես են երկու ստեղնաշարն ու քնարը կոտրվել: Ենթադրվում է, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքից մի քանի կմ արևելք ընկած հատվածում:
Լուսանկարների հետ հրապարակված տեքստի համաձայն` երաժիշտներին 90 հարված են հասցրել:
















