Սաուդյան Արաբիայի բնակչին ալկոհոլի ներկրման համար դատապարտել են մտրակի 200 հարվածի

13:35 • 21.01.15

Սաուդյան Արաբիայի Էլ-Կատիֆի շրջանային դատարանն ալկոհոլի ներկրման փորձի համար մի երիտասարդ տղամարդու դատապարտել է 8 ամսվա ազատազրկման, մտրակի 200 հարվածի և մեքենայի առգրավման։

 

Նշվում է, որ նա փորձել է ապօրինաբար Բահրեյնից թագավորության տարածք ներկրել 5 շիշ ալկոհոլային խմիչք, գրում է Korrespondent-ը՝ ria.ru-ին հղումով։

 

Արաբական «Աս-Սաբկ» թերթի տվյալների համաձայն՝ մաքսային տեսուչները թաքցրած շշերը հայտնաբերել են երիտասարդի մեքենայում։

 

Սաուդյան Արաբիայում արգելված են բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքները, իսկ Բահրեյնում հակառակը՝ այն ազատ վաճառվում է։