Չինաստանում հոգեկան խանգարում ունեցող անձին բժիշկները դաժան ծեծի են ենթարկել (լուսանկարներ)

13:43 • 21.01.15

Չինաստանի հոգեբուժարանում գտնվող Չժաո Յանլի անունով հոգեկան խնդիրներ ունեցող անձին հաստատության աշխատակիցները դաժան ծեծի և բռնության են ենթարկել՝ պատճառաբանելով, որ նա վիրավորել է բուժաշխատողին, գրում է Daily Mail-ը։

 

Բուժաշխատողները նրան բազմաթիվ նվաստացումների են ենթարկել, որից հետո նետել են գետնին և սկսել ոտքերով հարվածներ հասցնել՝ այդ ամենը պատճառաբանելով՝ իբր Չժաոն վիրավորել է բուժաշխատողներից մեկին։

 

Նրան դեպքից հետո անգիտակից վիճակում հայտնաբերել է եղբայրը։ Չժաոյին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ընդ որում՝ բժիշկները մտավախություն են հայտնել, որ եթե նա ապաքինվի, ապա չի կարողանա երբևէ քայլել։

 

Չժաոյի ընտանիքին Շենյան քաղաքի հոգեբուժական հիվանդանոցը որպես փոխհատուցում 37 000 ֆունտ ստերլինգ է առաջարկել, որից նրանք հրաժարվել են։ 

CCTV: Footage shows Zhao Yanli being kicked in his bed, before being dragged onto the floor and stamped on

Survival: Doctors  said it appeared Zhao is crippled and would probably never have the use of his legs again if he lived

Bruised: Zhao was found injured and barely conscious in the television room by his brother Cheng

Attack: The CCTV footage of the assault was seized by police as part of the investigation into the man's injuries

Offensive: It is believed the attack was in response to an offensive comment Zhao apparently made to a nurse

Compensation offered: The family has hired a lawyer after refusing to accept £37,000 from the hospital