Բաքվում հանրահավաք է անցկացվել՝ ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների, վառել են նաև Հայաստանի դրոշը
Բաքվի արվարձանում հարյուրավոր մարդիկ հանրահավաքի են դուրս եկել՝ բողոքելով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ, որը հարապարակում են արևմտյան լրատվամիջոցները:
BBC-ի տեղեկացմամբ՝ Նարդարան գյուղում բնակիչները «Իսլամը անպաշտպան չէ», «Ֆրանսիան վախենում է իսլամից», «Կեցցե մարգարեն» գրություններով պաստառներ են բարձրացրել:
Աղբյուրը նկատում է, որ հանրահավաքի անցկացման վայրում բացակայել է ոստիկանությունը, թեև միջոցառումը համաձայնացվել էր քաղաքային իշխանությունների հետ:
Ցուցարարները վառել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի, ինչպես նաև՝ Հայաստանի դրոշը: Ադրբեջանի ԱԳՆ-ին կոչ է արվել վերաբերմունք ցուցաբերել Մուհամեդ մարգարեին վիրավորելու առիթով:












