Թել Ավիվում 23-ամյա պաղեստինցին դանակով հարձակվել է ավտոբուսի ողևորների վրա
Թել Ավիվում 23-ամյա պաղեստինցին դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա, հայտնում է Газета-ն` հղում անելով Haaretz պարբերականին:
Նա Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Տուլկարմ քաղաքից է: Իսրայելում է հայտնվել անօրինական ճանապարհով:
Դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո նա գնդակահարվել է Բաթ- Յամի երկաթուղային կայարանում` Թել Ավիվի համալսարանի հարևանությամբ:
Վերջին տվյալների համաձայն` միջադեպի հետևանքով տուժել է 16 մարդ:










