Ավստրալիայում 300 ատամ ունեցող նախապատմական բացառիկ օձակերպ կենդանի է հայտնաբերվել. լուսանկարներ
Ավստրալացի ձկնորսները նախապատմական, սակայն լավ պահպանված սարսափազդու արարածի են հայտնաբերել: The Independent-ի փոխանցմամբ՝ ժոժոյավոր շնաձուկ հիշեցնող այդ օձակերպ կենդանին ապրել է դեռ դինոզավրերից առաջ: Եվ ահա այժմ հայտնաբերվել է դրա «կենդանի բրածոն»:
Արարածը հայտնաբերվել է Վիկտորիայում, գոյություն է ունեցել 80 մլն տարի առաջ: Սա տեսակի առաջին նմուշն է, որ մարդկությունը տեսել է կենդանի վիճակում:
Ավստրալացի ձկնորսների միությունից նկատել են, որ արարածը իսկապես նախապատմական և սարսափազդու տեսք ունի, ասես ուրիշ ժամանակից լինի:
Երկմետրանոց կենդանին 25 շարքով դասավորված 300 ասղաձև ատամ ունի երախում, հայտնաբերվել է 700 մ խորության վրա:













