Հաքերները կոտրել են Le Monde թերթի Twitter-ի էջը և այնտեղ տեղադրել «Ես Շարլի չեմ» հաղորդագրությունը
Անցած գիշեր Le Monde ֆրանսիական թերթի Twitter-ի էջը ենթարկվել է հաքերների հարձակմանը, հաղորդում է ТАСС-ը:
Չարագործները հայտարարել են իշխանամետ Սիրիական էլեկտրոնային բանակին իրենց պատկանելության մասին:
Le Monde-ի էջում նրանք տեղադրել են «Ես Շարլի չեմ» հաղորդագրությունը, ինչպես նաև միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի ռմբակոծության դեմ բողոքի խոսքեր:
Twitter-ի էջում նաև գրվել են Պաղեստինի և «սովից մահացող» Աֆրիկայի ժողովուրդներին աջակցության խոսքեր: Le Monde-ի ղեկավարությունը ստիպված է եղել Twitter-ում իր էջերին հասանելիության ժամանակավոր արգելափակման մասին որոշում կայացնել: Մասնագետներին մեկ ժամից ավելի է պահանջվել դրանք վերականգնելու համար:
Ավելի վաղ Le Monde-ն արդեն հայտնել է անցած կիրակի և երկուշաբթի օրերին Սիրիայի էլեկտրոնային բանակի կողմից իր հաշիվների վրա հարձակումների անհաջող փորձերի մասին: Նրանք, մասնավորապես, փորձել են ստանալ գաղտնաբառերը՝ այդ նպատակով թերթի խմբագրության աշխատակիցներին ուղարկելով համակարգչային վիրուսով վարակված էլեկտրոնային հաղորդագրություններ:










