Իտալական ոստիկանությունը ձերբակալել է Հռոմում գործող մաֆիայի 26 անդամի (տեսանյութ)
Իտալական ոստիկանությունն օպերատիվ- քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել է Հռոմում թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող մաֆիայի 26 անդամի, առգրավել է 600 կգ ընդհանուր քաշով կոկաին և հաշիշ տեսակի թմրանյութեր, գրում է euronews.com-ը։
Ձերբակալվածները տխրահռչակ «Նդրանգետա» հանցախմբի անդամներ են, ովքեր փողերի լվացում իրականացնելու նպատակով երկրի հեռավոր հյուսիսային հատվածից տեղափոխվել են մայրաքաղաք։
Դատավոր Միշելե Պրեստիպինոն ասել է, որ Հռոմում կազմակերպված հանցախմբերը գնալով ուժեղանում են։
«Նդրանգետա» հանցախումբը տեղակայված է նաև Ճենովայում, Թուրինում և Միլանում, ինչպես նաև իր նարկոկարտելները տեղակայել է Կոլումբիայում և Հարավային Ամերիկայում։










