Ֆրանսիացին ավելի քան 1 ամիս ման է եկել 73 մլն եվրո շահած վիճակախաղի տոմսը գրպանում
Ֆրանսիացին ավելի քան մեկ ամիս զբոսնել է 73 միլիոն եվրո շահած վիճակախաղի տոմսը գրպանում և խոշոր շահումի մասին իմացել է միայն այժմ, հաղորդում է France 24-ը։
Հյուսիսարևելյան Ֆրանսիայից տղամարդը՝ Euromillions-ի առցանց հաճախորդը, ջեքփոթը շահել է դեկտեմբերի 2-ին, բայց դադարել է ստուգել տոմսի թվերը:
Հաղթողները կարող են իրենց տոմսերը ներկայացնել երկու ամսվա ընթացքում:
«Դա ուրախ ավարտով պատմություն է։ Մտածե՜լ, որ ես ավելի քան մեկ ամիս չեմ իմացել, որ ամեն օր իմ դրամապանակում 73 միլիոն եվրոյի տոմս եմ ման տվել»,- պատմել է տղամարդը վիճակախաղով զբաղվող ընկերությանը:
Երբ նա վերջապես ներկայացել է մրցանակը ստանալու, նրան ասել են. «Մենք Ձեզ սպասում էինք»:










