Նորվեգիայում 20 աստիճան ցրտի պայմաններում զինվորներին վազելու են ուղարկել ամբողջովին մերկ
Նորվեգիայի ռազմական ոստիկանությունը մերկ զինվորների է հայտնաբերել, որոնց վազելու էին ուղարկել –20 աստիճանի պայմաններում` ըստ Ցելսիուսի:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն`The Local-ին հղումով, պարզվել է, որ նորակոչիկներին առավոտյան վազքի էին ուղարկել ամբողջովին մերկ վիճակում:
«Նմանօրինակ միջադեպեր չպետք է տեղի ունենան: Երիտասարդներն ու աղջիկները, ովքեր կոչված են զինվորական ծառայության, պետք է հարմարավետ միջավայրում գտնվեն: Ամենայն հավանականությամբ` մեղավորները մյուս զինվորներն են եղել», - ասել է բանակի մամլո քարտուղար Ալեքսանդր Յանկովը: Նրա խոսքով` նման հանցագործությունների բոլոր մեղավորները այսուհետ կհեռացվեն բանակից:










