Ամերիկացիներն Օբամային «լավը» և «ոչ կոմպետենտ» են անվանել
ԱՄՆ-ի քաղաքացիները սոցիոլոգիական հարցման ընթացքում երկրի նախագահ Բարաք Օբամային բնութագրել են մեկ բառով:
Ինչպես նշված է Pew Research հետազոտական ընկերության զեկույցում, առավել հաճախ պետության ղեկավարին անվանել են «լավը», «ոչ կոմպետենտ» և «խելացի»:
Այդ բնութագրերն իրենց դիրքը պահպանել են 2013 թվականի համեմատությամբ: Սակայն ամենաշատը տրված պատասխաններից չորրորդ տեղում եղած «սուտասան»-ի փոխարեն այս անգամ նշվել է «բռնապետ» բառը: Նույնչափ Օբամային անվանել են «արդար» և «հիմար»: Ամենաքիչը քաղաքացիները նրան բնութագրել են որպես «նախագահ»:
Վերլուծաբանների խոսքերով՝ հարցման արդյունքները վկայում են, որ Օբամայի վարկանիշը վերջին տարիներին վատթարացել է: Հունվարի 7-11-ն անցկացված հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 1.504 քաղաքացի:










