Շաքիլ Օ'Նիլը ոստիկան է դարձել

16:08 • 21.01.15

Ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Շաքիլ Ռաշոն Օ'Նիլն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ոստիկանության պահեստազորի սպա է դարձել, գրում է lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։

 

Մարզիկն աշխատավարձ չի ստանալու և չի օգտվելու սոցիալական նպաստներից։ Նրա հիմնական խնդիրն է սոցիալական գործունեություն ծավալելը, մասնավորապես՝ բասկետբոլիստն օրինակ կծառայի երեխաների համար։

 

Ոստիկանության շարքերը համալրելու հարցով մարզիկը դիմել էր դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։

 

Սպա դառնալու համար 42-ամյա ամերիկացուն անհրաժեշտ է եղել նաև մի շարք ֆիզիկական և հոգեբանական թեստեր անցնել։

 

Նշվում է, որ 2005-ին Օ'նիլն օգնել էր Մայամիի ոստիկանությանն իրավախախտին ձերբակալել։