Ինդոնեզիան գաղտնի կպահի մալայզիական ինքնաթիռի կործանման պատճառների մասին նախնական զեկույցը

10:09 • 21.01.15

Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են հրաժարվել Ճավայի ծովում մալայզիական AirAsia ավիաընկերության ինքնաթիներից մեկի կործանման պատճառների մասին նախնական զեկույցի հրապարակումից:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, փորձագետների կազմած զեկույցը պետք է ուսումնասիրի Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը: Ըստ կառույցի պահանջների՝ զեկույցը պետք է կազմվի ու կազմակերպությանը ներկայացվի ավիաաղետից հետո 30 օրվա ընթացքում:

 

Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է Ինդոնեզիայի ափերի մոտ դեկտեմբերի 28-ին: Դրանում եղել է 162 մարդ: