Reuters-ը բրիտանական հետախուզությունից լրագրողների նամակագրությունը ձեռք բերելու մասին բացատրություններ է ակնկալում
Reuters տեղեկատվական գործակալությունը բրիտանական հետախուզությունրից էլեկտրոնային նամակագրություն ձեռք բերելու թեմայով մանրամասն բացատրություններ է ակնկալում, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Reuters-ի պաշտոնական ներկայացուցչին:
The Guardian-ը հունվարի 19-ին հրապարակել է նոր հոդված՝ հիմնված ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերի վրա:
Հոդվածում նշվում է 2008 թվականի նոյեմբերին բրիտանական էլեկտրոնային հետախուզության աշխատակիցների (Կառավարական կապի կենտրոնից) կողմից առաջատար արևմտյան ԶԼՄ-ների՝ ներառյալ Reuters գործակալության, BBC հեռարձակող կորպորացիայի, The Guardian թերթի և The Sun տաբլոիդի լրագրողների գործնական նամակագրությունը ձեռք բերելու մասին:
«Մենք տեղեկացված չենք, որ Կառավարական կապի կենտրոնը պահպանել է Reuters-ի թղթակիցների նամակագրությունը: Եթե Կառավարական կապի կենտրոնն այդկերպ է վարվել, մենք հուսով ենք, որ այն կբացահայտի Reuters-ին ձեռք բերած նամակների մասին տեղեկությունը և կբացատրի՝ ինչու է բրիտանական հետախուզությունը կարծել, որ մեր լրագրողների էլեկտրոնային նամակներին գաղտնի հետևելն անհրաժեշտ է եղել ազգային անվտանգության պաշտպանության համար»,- նշել է Reuters-ի ներկայացուցիչը:










