Սիրիայի կառավարությունը հայտնել է ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամության մասին
Սիրիական կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ` ճգնաժամը հաղթահարելու համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը, փոխանցում է Интерфакс-ը:
Նախարարը նշել է, որ համաձայն նախագահ Բաշար ալ-Ասադի հրամանի` կառավարությունն ամեն կերպ կնպաստի նման երկխոսության անցկացմանը:
Ընդ որում` Մուալեմն ընդգծել է, որ ի տարբերություն Ժնևում միջսիրիական բանակցությունների 2 փուլերի, որոնք անցկացվել են ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի միջնորդությամբ, ներկայիս երկխոսությունը կլինի հենց սիրիացիների միջև:
Սիրիայի կառավարությունը և մի շարք սիրիացի ընդդիմադիրներ համաձայնություն են տվել Մոսկվայում միջսիրիական բանակցություններ անցկացնելու առաջարկին։










