Դոնեցկի օդանավակայանում մարտերի ընթացքում վիրավորվել է «Պրավիյ սեկտոր»-ի առաջնորդ Յարոշը

17:09 • 21.01.15

Դոնեցկ քաղաքի օդանավակայանում մարտերի ընթացքում վիրավորվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Պրավիյ սեկտոր» աջ ծայրահեղական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը, փոխանցում է Корреспондент-ը:

 

«Պրավիյ սեկտոր»-ի մամուլի խոսնակ Արտյոմ Սկորոպադսկու խոսքով` Յարոշի կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

 

Ակտիվիստ Յուրի Բուտուսովը հաստատել է, որ Յարոշը տարհանվել է մարտի դաշտից: Նա հայտնել է, որ բժիշկն արդեն զննել է Յարոշին:

 

«Նա ձեռքի լուրջ վնասվածք է ստացել, գլխի վնասվածքը թեթև է, սաղավարտն է փրկել»,- նշել է Բուտուսովը: