Տավուշի մարզում ադրբեջանական դիպուկահարի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել

19:37 • 21.01.15

Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից այսօր՝ հունվարի 21-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին Tert.am-ին ասաց Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը։ Ըստ նրա՝ զինծառայողը Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանն է։


Հարցին, թե լարվա՞ծ է իրավիճակը, գյուղապետը նշեց, որ ո´չ, կրակոցներ չկան, զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից։