Սպիտակում շմոլ գազից 7 մարդ է թունավորվել

13:22 • 22.01.15

Հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հունվարի 18-ին` ժամը 23.30-ին, հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են ընդունվել 1991թ. ծնված Լյուդմիլա Բ.-ն, 1964թ. ծնված Գագիկ Պ.-ն, 2000թ. ծնված Հարություն Պ.-ն, 2012թ. ծնված Գարիկ Պ.-ն, 2011թ. ծնված Գևորգ Պ.-ն, 1990թ. ծնված Գարիկ Պ.-ն, 1991թ. ծնված Սյուզաննա Բ.-ն:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, հունվարի 21-ին` ժամը 18.30-ին, պարզվել է, որ նրանք հունվարի 18-ին` ժամը 23.00-ի սահմաններում, թունավորվել են շմոլ գազից: Նյութերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: