Air Asia-ի կործանված օդանավի «սև արկղերը» հաստատել են վթարային վիճակի առկայությունը
Մալայզիական Air Asia ավիաընկերության՝ Ճավա ծովում կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը ցույց է տվել, որ ինքնաթիռում վթարային վիճակ է եղել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Լսելի են եղել ինքնաթիռի կտրուկ անկման մասին զգուշացումները:
Ինչպես վկայում են ինքնագրիչների տվյալները՝ օդաչուները փորձել են ինքնաթիռը դուրս բերել այդ վիճակից:
«Ձայնագրության մեջ լսվում են տագնապի ազդանշաններն ու օդաչուների ձայնը: Դժվար է հասկանալ, թե ինչի մասին են նրանք պայմանավորվել»,-պատմել է Տրանսպորտի ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ինդոնեզիան մտադիր է գաղտնի պահել ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը:
Հիշեցնենք, որ AirAsia ընկերության ինքնաթիռը դուրս էր եկել ինդոնեզական Սուրաբայ քաղաքից դեպի Սինգապուր դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան և կորել էր ռադարների էկրանից: Ինքնաթիռում եղել է 162 մարդ, նրանք բոլորը մահացել են:










