Անգլիայում հնարավոր է բոլոր ընկերությունների ծխախոտները վաճառվեն միատեսակ տուփերով
Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենք կներկայացնի ծխախոտային փաթեթավորումը միատեսակ դարձնելու մասին, որի ընդունման դեպքում Անգլիայում բոլոր ընկերությունների ծխախոտները կվաճառվեն միատեսակ տուփերով՝ ծխելու վտանգի մասին նախազգուշացնող պատկերներով և գրություններով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եթե խորհրդարանը հասցնի ընդունել օրենքը մինչ մայիսի ընտրությունները, այն ուժի մեջ կմտնի 2016 թվականին:
Ծխախոտի դեմ պայքարի առաջամարտիկները ողջունել են կառավարության այդ նախաձեռնությունը:
Պաշտոնական տվյալներով՝ միայն Անգլիայում առնվազն 80 հազար մարդ ամեն տարի մահանում է ծխելու հետևանքով:










