Տավուշում այս գիշեր նորից դիվերսիայի փորձ է արվել, որը հետ է մղվել. Արծրուն Հովհաննիսյան
Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկում նախորդ գիշեր Ադրբեջանի կողմից կրկին դիվերսիայի փորձ է արվել, որը հետ է մղվել՝ առանց հայկական կողմից զոհերի:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրան տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմն արձակել է մոտ 200 կրակոց և մեր պատասխանից հետո միայն կրակոցները դադարել են:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակում է զենքի տարբեր տեսակներով՝ այդ թվում՝ նռնականետներով և ականանետներով, ինչի արդյունքում հայկական կողմը կրել է 9 զոհ:
Ըստ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած ռազմական փորձագետների՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկված դիվերսիոն փորձերի և մյուս գործողությունների արդյունքում հակառակորդը ունեցել է մոտ 5-6 զոհ, որոնցից 2-ը պայթել են ականի վրա:
Մեր տեղեկություններով՝ այդ ականները ադրբեջանցիները պատրաստել էին հայկական կողմի համար, բայց իրենք իսկ պայթել են իրենց ականների վրա:










