Առաջին սպանությունը Մայդանում. BBC-ն՝ Սերգեյ Նիգոյանի տարելիցի կապակցությամբ

20:17 • 22.01.15

BBC-ի լրագրող Վիտալի Չերվոնենկոն անցած տարի այս օրը Ուկրաինայի Եվրամայդանում առաջին զոհի՝ Սերգեյ Նիգոյանի վախճանի հետ կապված մանրամասներ է ներկայացրել՝ նրա սպանության տարելիցին:

 

Չերվոնենկոն պատմում է, որ հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը «Գրուշայում»՝ Գրուշևսկու փողոցում խաղաղ էր թվում: Սակայն հենց այդ գիշերը «Տիտուշկաները»՝ ուկրաինացի հաշվեհարդար տեսնող անկանոն ուժերը, ամբողջ Կիևում «սաֆարի» էին կազմակերպել ցերեկային հրադադարի ավարտից հետո. այդ «անհայտ անձինք» հարձակվում էին ակտիվիստների վրա, հրկիզում նրանց մեքենաները և այլն:

 

Սրան դիմակայելու համար ակտիվիստները պաշտպանական խմբեր էին ձևավորել և Գրուշևսկուն կից  Եվրոպական փողոցում էին ամբողջ գիշեր:  Կիևի այդ հատվածում գիշերվա սառնամանիքից հետո խաղաղ առավոտի հույս կար:

 

Սակայն առավոտյան 5-ին, երբ գործի դրվեցին լուսաձայնային նռնակները, TWitter-ում լուր տարածվեց, որ գրանցվել է առաջին զոհը: Հեղինակը, հյուրանոցի իր համարից հետևելով իրադարձություններին, ֆիքսել է Նիգոյանի մահվան դրվագը, որի անունը այդ ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր:

 

Շտապօգնության մեքենայի հետ նա էլ մոտեցել է բարիկադներին, տեսել տեղում կառուցված «բուժսենյակում» դրված տղամարդուն, սակայն որոշ ժամանակ դեռ չի կարողացել հաստատել BBC-ին, որ նա մահացած է:  Որոշ ժամանակ անց բժիշկներից մեկը հաստատել է, որ Նիգոյանը մահացած է. չորս հրազենային վիրավորում՝ գլխին:

 

Այս լուրը րոպեների ընթացքում տարածվել է տեղական ու համաշխարհային լրատվամիջոցներում: Ըստ հեղինակի՝ Մայդանի առաջին զոհի մասին լուրը հուսահատություն էր սփռել Գրուշայում, մարդիկ շոկի մեջ էին, փորձում էին հասկանալ կատարվածը:

 

Տեղում մահվան լուրից վրդովված ցուցարարները մի քանի «սալյուտ» են արձակել Բերկուտի՝ ուկրաինացի ուժայինների ուղղությամբ, ինչից հետո Բերկուտը անկանոն կրակ է բացել բժիշկների, հավաքվածների, ցուցարարների վրա և սկսել առաջանալ: Հեղինակը հիշում է՝ ինչպես է կարողացել փախչել այդ սպանդանոցից և մտնել հյուրանոցի իր համարը: Բերկուտը շարունակում էր ծեծուջարդը, իսկ մարմինները տանում իր «ճամբար»: Պաշտոնապես այդ օրը զոհված հայտարարվեցին Սերգեյ Նիգոյանն ու Միխայիլ Ժիզնևսկին:

 

Աղբյուրի գնահատմամբ՝ Գրուշայի առաջին սպանություններից պարզ դարձավ, որ այդ ամենի խաղաղ հանգուցալուծում պետք չէր սպասել: Թափվել էր առաջին արյունը, իսկ դրանից հետո լինելու է կրակելու հրաման, ինչը և տեղի է ունեցել փետրվարին՝ ավելի արյունալի սպանդի ժամանակ:

 

Грушевского

Բերկուտը ծեծուջարդից հետո մարմինները տանում է իր «ճամբար»

Место столкновений между протестующими и силовиками на Грушевского

Գրուշան՝ բախման կետ

Грушевского

Ցուցարարների հիմնական զենքը Մոլոտովի կոկտեյլն էր

Грушевского

Пули

Այն, ինչով Բերկուտը կրակում էր ցուցարարների վրա