eBay առցանց աճուրդը կկրճատի ավելի քան 2.000 աշխատակցի
Ամերիկյան eBay ինտերնետային աճուրդը կկրճատի իր անձնակազմի 7 տոկոսը՝ 2,4 հազար աշխատակցի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ որոշման պատճառ է նշվում վերակազմակերպումը և PayPal վճարային ծառայության առանձնացումն առանձին ընկերության:
Նոր ընկերության ղեկավար կդառնա Դեն Շուլմանը, ով ավելի վաղ զբաղեցրել է American Express-ի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը:
PayPal-ն առաջին անգամ IPO է անցկացրել 2002 թվականին, ինչից հետո eBay-ը գնել է ընկերությունը 1,5 միլիարդ դոլարով:










