Ամերիկացին կնոջ բացակայության ժամանակ հողին է հավասարեցրել սեփական տունը

10:22 • 22.01.15

Նյու Յորքի բնակիչներից մեկը բուլդոզերի օգնությամբ հողին է հավասարեցրել սեփական տունը, մինչ իր կինը եղել է աշխատավայրում:                     

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Ջեյմս Ռեն անունով տղամարդը վարձակալել է համապատասխան  սարքավորումներն ու ինքնուրույն քանդել տունը: Տղամարդը ոստիկանական բաժանմունքում պատմել է, որ քանդել է տունը, քանի որ այն եղել է վթարային վիճակում:

 

Նրա կինը` Դիանա Անդրիշակը, նշել է, որ «իրենք այդ տանն ապրել են 9 տարի, իսկ այժմ մնացել են ձեռնունայն»:  Կինը նշել է, որ չի կարող բացատրել ամուսնու արարքը:

 

«Ես կատակով հարցրի նրան, թե արդյոք չի՞ պատրաստվում քանդել տունը, և նա դրական պատասխան տվեց: Ես կարծեցի, թե նա կատակում է ու գնացի աշխատանքի: Սակայն վերադառնալով` հայտնաբերեցի տան ավերակերը»,- պատմել է Անդրիշակը:

 

Իրավապահները տղամարդուն ազատ են արձակել գրավի դիմաց: