Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Իսրայելին՝ Սիրիային ավիահարվածներ հասցնելու համար

10:11 • 22.01.15

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է Իսրայելի ՌՕՈՒ հարվածները Սիրիայի Էլ- Կունեյթրա քաղաքի ուղղությամբ, որի ընթացքում «Հեզբոլլահ» շարժման 6 ակտիվիստների հետ միասին զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանումից գեներալ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նախարարը ցավակցություն է հայտնել գեներալի մահվան կապակցությամբ և քննադատել է «աշխարհի ընտրովի վերաբերմունքն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը»՝ «մարդկության հանդեպ հանցագործությունների և կրոնական սրբավայրերը վիրավորելու հանդեպ լռությանը զուգահեռ»։

 

Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում այդ ավիահարվածներին իր մասնակցությունը։