Հյուսիսային Կորեան կամավորներ է փնտրում զբոսաշրջության ոլորտի ուսանողներին դասավանդելու համար
Նրանք, ովքեր մտածում են, թե ինչպես կարելի է անցկացնել ազատ ժամանակը, կարող են դիտարկել Հյուսիսային Կորեայի նոր կամավորական ծրագիրը, գրում է The Guardian-ը:
ԿԺԴՀ-ն փնտրում է անգլախոս մարդկանց, ովքեր կօգնեն երկրի ապագա գիդերին բարելավել իրենց լեզվի հմտությունները և սովորել զբոսաշրջիկների հետ աշխատելու հիմունքները:
Ծրագիրը, որն առաջարկում է մեկ ամիս տևողությամբ դասընթաց երկրի մայրաքաղաքի զբոսաշրջության քոլեջում, իրականացվում է Juche Travel Services-ի կողմից: Կամավորներն անգլերենի կամ զբոսաշրջության դասընթացներ կտան։
Ընկերությունը նշել է, որ փնտրում է մարդկանց, ովքեր ունեն անգլերենի Tefl վկայագիր կամ զբոսաշրջության մենեջմենթի փորձառություն և ովքեր կարող են նպաստել երկրի զբոսաշրջության ոլորտի աճին:










