Լևոն Ջուլֆալակյանը տեղափոխվել է հիվանդանոց

16:14 • 22.01.15

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը երեկ դիմել է հիվանդանոց սուր ինֆարկտ ախտորոշմամբ: 

«Հիմա նա գտնվում է հիվանդանոցում, ստենդավորումից հետո վիճակը կայուն է, և դեռ մի քանի օր ևս պետք  է մնա հիվանդանոցում»,-ասաց նա: