Մոսկվայում կանխվել է «օրենքով գողերի» հավաքը

21:45 • 22.01.15

Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը կանխել է «օրենքով գողերի» հավաքի անցկացումը: Այս մասին հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության հայտարարությունը:

 

Ըստ ՆԳՆ-ի՝ Մոսկվայի կենտրոնի գրասենյակային տարածքներից մեկում ձերբակալվել է 15 հոգի, որոնցից հինգը քրեական-հանցավոր միջավայրի ներկայացուցիչներ են՝ Ցիրկաչ, Զաբավա, Տյուրիկ, Վոսկրես և Տեկո մականուններով:

 

Բոլոր ձերբակալվածները ոստիկանության բաժնում են, իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են անցկացնում: