Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել փարիզյան ահաբեկչության հեղինակի մարմինը

09:50 • 22.01.15

Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել իսլամիստ Ամեդի Կուլիբալիի դին, ով հունվարի 9-ին Մոնրուժ քաղաքում գնդակահարել էր ոստիկանության աշխատակցուհու, այնուհետ պատանդներ վերցրել Փարիզի հրեական խանութում և սպանել 4 մարդու, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ «Փարիզյեն» թերթին հղումով։

 

Պարբերականի տվյալներով՝ ահաբեկչի մարմինը նախապես որոշված էր ինքնաթիռով Բամակո քաղաք տեղափոխել երեկ երեկոյան։ Սակայն վերջին պահին աֆրիկյան պետության իշխանությունները հրաժարվել են ընդունել նրան, ինչի հետևանքով Կուլիբալիի մարմինը վերադարձվել է Փարիզի Դատաբժշկական փորձաքննությունների ինստիտուտ։

 

Հրաժարվելու պատճառները դեռևս հայտնի չեն։