Առանց փողկապի նախագահը. Էվո Մորալեսը երրորդ անգամ ստանձնում է Բոլիվիայի նախագահի պաշտոնը (ֆոտոշարք)
Էվո Մորալեսը հինգշաբթի երրորդ անգամ ստանձնել է Բոլիվիայի նախագահի պաշտոնը: 2014-ի հոկտեմբերի 12-ին անցկացված համընդհանուր ընտրություններում «Սոցիալիզմի շարժում» կուսակցության առաջնորդը ստացել է ընտրողների ձայների 61 տոկոսը:
Այմարա հնդկացիական ժողովրդի ներկայացուցիչ Էվո Մորալեսը ծնվել է 1959-ի հոկտեմբերի 26-ին՝ Օրինոկա բնակավայրում, որտեղ այն ժամանակ ո'չ էլեկտրականություն կար, ո'չ ջրատար, ո'չ էլ բուժկենտրոն: Նրա մայրը անգրագետ էր, իսկ հայրը հազիվ էր կարդում և գրում: Ընտանիքում 7 երեխա են եղել, որոնցից 4-ը մահացել են վաղ հասակում:
Դպրոցական տարիներին Մորալեսը աշխատել է որպես երաժիշտ, իսկ ավարտական երեկույթի ժամանակ ասել է, որ դա վերջին անգամն է, որ ինքը կոստյում և փողկապ է կրում, որոնք իր համար իշխող դասի խորհրդանշաններն էին: Այդ օրվանից ի վեր Մորալեսը կոստյում չի կրում անգամ պաշտոնական նախագահական միջոցառումների ժամանակ: Նա կրում է հատուկ իր համար կարված պիջակ, որը զարդարված է ավանդական բոլիվիական զարդանաշխերով:
ТАСС գործակալությունը ֆոտոշարք է պատրաստել` ներկայացնելով Բոլիվիայի առաջնորդի կյանքի ամենավառ պահերը:

























