Նաիրիտցիները բողոքի ակցիա են անում նախագահական նստավայրի դիմաց՝ աշխատավարձերի վճարման պահանջով

14:21 • 22.01.15

«Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիայով հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով ինչպես իրենց աշխատավարձերը, այնպես էլ՝ աշխատավարձերի վերջնահաշվարկը:


«Մեր պահանջն արդար է, այդքան ամիս աշխատել ենք, աշխատավարձ չենք ստացել: Թո՛ղ վճարեն մեր փողերը, թո՛ղ վերջնահաշվարկ անեն»,-բղավում էին աշխատակիցները:


Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից ոմանք ասացին, թե այնուամենայնիվ, դեռ հույսեր ունեն, որ ելքեր կգտնվեն, և «Նաիրիտը» կվերագործարկվի: