Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 5.000 մարդ է զոհվել. ԵԱՀԿ

15:38 • 22.01.15

Ուկրաինայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 5 հազար մարդ է զոհվել, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով AFP գործակալությանը:

 

Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ մոնիթորինգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը: Ինչպես հաղորդվում է՝ 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները:

 

Ավելի վաղ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, ով ԵԱՀԿ ներկայացուցիչ է, հայտարարել է, որ զինված հակամարտության կողմերը պետք է անեն հնարավորինս ամենն արյունահեղությունը դադարեցնելու համար: